«Այս դահլիճում ամենաշատ անհամաձայնությունն ու ամենաշատ խնդիրը քաղաքապետի հետ ունեցել եմ ես, բայց այսօր դեռեւս քվեարկություն չի եղել եւ բոլորդ արդեն Հայկ Մարությանի մասին «անցյալ կատարյալով» եք խոսում, ու բոլորը շնորհավորում են Հրաչյա Սարգսյանին»,-այսօր ավագանու արտահերթ նիստում ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ անվստահություն հայտնելու քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Մի շաբաթում հարց եք որոշել, նիստ եք հրավիրել, հավաքվել եք այստեղ ու անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ի՞նչ է պատահել։ Որեւէ հիմնավորում ինձ համար նոր չէր՝ բացի նրանից, որ նա ձեր կուսակցությունից դուրս է եկել»,-ասաց տիկին Վարդանյանը՝ դիմելով ավագանու «Իմ քայլը»-ի անդամներին:
Նա ասաց, որ ինքը չի ուզում որեւէ կերպ մասնակից դառնալ այս գործընթացին, որը, նրա բնորոշմամբ՝ կրկես է. «Դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար շարունակում եք այսօր մնալ հրահանգ կատարող։ Ես մինչեւ այս իմացել եմ շատերի դրական կարծիքը Մարությանի մասին, չի կարող մեկ գիշերում բան փոխվել»,-ասաց Թեհմինա Վարդանյանը՝ նշելով, թե որեւէ մեկի համար գործընթացի հիմնավորումներ չկան։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ