Լրահոս
Օրվա լրահոսը

Համաքաղաքացուն դանակով հարվածելու կասկածանքով բերման ենթարկվածը հայհոյել է ոստիկաններին, կոտրել քրեական հետախուզության բաժնի դռան ապակին. Սպիտակի 30-ամյա բնակիչը կալանավորվել է

Դեկտեմբեր 22,2021 17:56

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ոստիկանության Սպիտակի բաժնում քաղաքացու կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը ոչնչացնելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի 30-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ վիճաբանելու և նրան դանակով հարվածելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում, նշված հանցանքը կատարելու կասկածանքով 2021թ. նոյեմբերի 22-ին բերման է ենթարկել ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժին:

Բերման ենթարկվելուց անմիջապես հետո վերջինս, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու կազմալուծելով ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների բնականոն աշխատանքը, Ոստիկանության բաժնի միջանցքում հայհոյել է ոստիկաններին, ինչը զուգորդվել է նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով, ինչպես նաև՝ քրեական հետախուզության բաժնի դռան ապակին դիտավորությամբ կոտրելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սպիտակի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031