Քիչ առաջ ավարտվեց Երեւանի ավագանու արտահերթ նիստը, որը հրավիրվել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու եւ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու նպատակով:
Փակ քվեարկությամբ ավագանու անդամները որոշեցին՝ ով է լինելու քաղաքապետը:
Քվեարկությանը մասնակցեց ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում ավագանու 44 անդամ դեմ էր քվեարկել Հայկ Մարությանին, 10-ը՝ կողմ, անվավեր համարվեց 3 քվեաթերթիկ:
Այսպիսով՝ Երեւանը կղեկավարի Հրաչյա Սարգսյանը, որը եղել է Հայկ Մարությանի տեղակալ փոխքաղաքապետերից մեկը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ