Եվրոպայի ուժեղագույն ծանրորդները 2023-ին կարող են հավաքվել Հայաստանում. այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ խոսելով ծանրամարտի աշխարհի առաջնության օրերին Տաշքենդում իր գտնվելու եւ ծավալած աշխատանքի մասին:
Ըստ փոխնախարարի, Ուզբեկստանի մայրաքաղաքում նա հանդիպել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ծանրամարտի խոշոր մրցաշարերից մեկի կազմակերպումը Հայաստանին վստահելը: «Ենթադրվում է, որ դա կարող է լինել 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը: Ամեն ինչ հիմա հստակեցման փուլում է»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ