Այս պահին Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունենում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու քվեարկությունը: Երեւանի ավագանու անդամները քվեարկում են ավագանու բերած նախագծին: Ավագանու որոշ անդամներ դեմ են, որ Հայկ Մարությանը շարունակի պաշտոնավարել, քանի որ լքել է ՔՊ-ն:
Ընդմիջումից հետո ավագանու արտահերթ նիստն այլեւս Հայկ Մարությանը չի վարում: Նա հեռացել է նիստերի դահլիճից: Նրան «Իմ քայլը» դաշինքից փոխարինում է Մարատ Թոխյանը:
Հիշեցնենք, որ նշյալ նախագծով առաջարկվում է քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ