Հայ Ազգային Կոնգրեսը իր խոր ցավակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանին սիրելի մոր` Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ:
Տիկին Ռիմայի պայծառ հիշատակը վառ կմնա մեր և նրան ճանաչող բոլորի սրտերում՝ որպես արժանապատվության, բարության, տոկունության և զսպվածության տիպար:
Հայ Ազգային Կոնգրես