Դեկտեմբերի 18-ի երեկոյան Ոսկետափ գյուղի մի բնակիչ 1-02 էր զանգել ու հայտնել, որ ինչ-որ մեկը պատուհանով իրենց տուն է մտել և այժմ գտնվում է տանը:
Գողության մասին հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից։ Տունը գյուղի Վասպուրականի փողոցում էր։ Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել. զարգացումներն անկանխատեսելի էին, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնեց Ոսկետափ։
Փախուստի հնարավոր տարբերակները բացառելու նպատակով ոստիկանների մի մասը դարանակալեց տան մոտ, մյուսները ներս մտան։
43-ամյա տղամարդը, որը, ինչպես պարզվեց, Երևանի Արաբկիր համայնքի բնակիչ է, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին ու ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներով։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն