Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել, անօրինական գործիքակազմ է կիրառվել ավագանու անդամների վրա ազդելու նպատակով». Վահե Գեւորգյան

Դեկտեմբեր 22,2021 14:16

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գեւորգյանն այսօր ներկայացրեց իր տեսակետն՝ ինչու է մերժում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը: Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, ասաց՝ սա բացարձակապես չի բխում Երեւանի եւ ժողովրդավարության շահերից. «Երկրորդ պատճառն այն գործիքակազմն է, այն շանտաժի ու սպառնալիքի լեզուն, որն օգտագործվել է Երեւանի ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար, որով քվեարկության արդյունքների օրինականությունն արդեն իսկ կասկածի տակ է դրվում։ Երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի եւ սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կորզել, կան վկայություններ, ինչի առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Այս ամենի ընթացքում բացահայտվեց կազմակերպիչների շանտաժային գործելաոճը: Ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»:

Վահե Գեւորգյանի խոսքով, ավագանու անդամներ Լուսինե Մխոյանն ու Գրիգոր Երիցյանը հայտնել են, որ «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Գալջյանն ու Լեւոն Հովհաննիսյանն իրենց շանտաժի են ենթարկել։ Նրա խոսքով. «Պարզ դարձավ, որ իրենց միակ մտավախությունը քաղաքապետի՝ աճող եւ ՔՊ-ի՝ նվազող վարկանիշն է: Պարզ դարձավ, որ նրանք պատրաստ են տարբեր ճնշման լծակներով ավագանու անդամներին դրդել բոյկոտի, եւ զրկել երեւանցիներին նոր տրանսպորտային համակարգից: Պարզ դարձավ, որ նրանց համար անձնական շահը, կարիերան վեր է դասվում ազգային շահից: Նրանք մոռանում են ասել, որ իրենց կապն է խզվել թե՛ հեղափոխության արժեքների, թե՛ հեղափոխության հետ: Ահա թե ինչու են մարդիկ խզում կապը կուսակցության հետ: Այս իրավիճակում ակնհայտ է դառնում, որ այս քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել, այն պարզ պատճառով, որ  անօրինական գործիքակազմ է կիրառվել ավագանու անդամների վրա ազդելու նպատակով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031