Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-քուվեյթական հարաբերությունների ներկա մակարդակի և զարգացման հեռանկարների շուրջ: Մասնավորապես նշվել է, որ երկու երկրները փոխգործակցության ներուժ ունեն բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ