Հայաստանի նկարիչների միությունում բացվել էր յուրահատուկ ցուցահանդես: Տարեվերջյան ամփոփում-ցուցահանդեսին ներկայացվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի նկարչության, ձեռարվեստի, բատիկայի, հելունագործության, խեցեգործության խմբերի աշխատանքները:
Ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել են նաեւ կենտրոն հաճախող արցախցի երեխաները:
Կարդացեք նաև
Իսկ ավելի վաղ Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերը, 44-ամյա պատերազմում անմահացած քաջերի շնորհալի քույրերն ու եղբայրները մասնակցել էին Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակի միջոցառմանը:
Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ