Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբերյան խոշորացված համայնքի ավագանիում Հանուն Հանրապետության խմբակցություն գոյություն չունի. Հայտարարություն

Դեկտեմբեր 22,2021 10:12

 Տեղի ունեցածը գնահատում ենք քաղաքական, քաղաքավարական և բարոյական բոլոր սկզբունքների դեմ կատարված քայլ․ Հանուն Հանրապետության

Հանուն Հանրապետության կուսակցության Քաղաքական խորհուրդը հավատարիմ մնալով իր արժեքներին, սկզբունքներին եւ ավելի վաղ արված հայտարարություններին, մասնավորապես, առ այն, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո Տեղական ինքնակառավարման մարմիններում պատրաստ է համագործակցել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձն ու վերարտադրությունը մերժող, բացառապես գաղափարական ընդհանրություն ունեցող քաղաքական ուժերի հետ, հաշվի առնելով ս․թ․ դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքում ձեւավորված ավագանիների խորհրդում քվեարկության արդյունքները եւ Հանուն Հանրապետության Կուսակցության խմբակցության դրսեւորած դիրքորոշումը, հայտարարում է․

– դեկտեմբերի 21-ին Համայնքի նորընտիր ավագանու քվեարկությունը Հանուն Հանրապետության կուսակցության խմբակցության կողմից համաձայնեցված չի եղել Կուսակցության Քաղաքական խորհրդի հետ։ Տեղի ունեցածը գնահատում ենք քաղաքական, քաղաքավարական, մարդկային ու բարոյական բոլոր սկզբունքների դեմ կատարված քայլ։

– Կուսակցությունը դատապարտում է կուսակցության ղեկավարության հետ չհամաձայնեցված քվեարկությունը՝ տեղի ունեցածը գնահատելով որպես տեղական կառույցի մասնակցություն՝ քրեա-օլիգարխիկ ռեւանշիզմի դրվագային եւ հատվածային դրսեւորմանը։

Այսու Նոյեմբերյան խոշորացված համայնքի Հանուն Հանրապետության կուսակցության անդամներին, համախոհներին տեղեկացնում ենք, որ Կուսակցությունը խզում է բոլոր կապերը նախկին քրեաօլիգարխիայի քողարկված մաս կազմող Ապրելու երկիր կուսակցության ռեևանշիստական լոկալ խմբակի թեկնածուին քվեարկած Հանուն Հանրապետության կուսակցության խմբակցության հետ։ Հետայսու, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ավագանիում Հանուն Հանրապետության խմբակցություն գոյություն չունի։ Կուսակցությունը ներկայացված չէ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ավագանիում։ Ստեղծված կացության համար հայցում ենք քաղաքացիների եւ մեր ընտրողների ներողամտությունը։

Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031