ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Դեմիրճյաններին
ՑԱՎԱԿՑԱԳԻՐ
Մեծ ցավով տեղեկացա Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։
Տիկին Ռիման ոչ միայն մարմնավորում էր հայ կնոջ կերպարը՝ որպես երկրին, ժողովրդին, ընտանիքին նվիրված առաքինի կին, այլ նաև օժտված էր լայնախոհությամբ, խնդիրներն ու երևույթներն իրեն հատուկ իմաստնությամբ վերլուծելու ձիրքով, և նրա հետ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր զրույց մեծ հիացմունք էր պատճառում։
Կարդացեք նաև
Խորապես ցավակցում եմ Դեմիրճյանների ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին։
Վազգեն Մանուկյան