«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գորայք-Ծղուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մասիսի, Արտաշատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մեղրիի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ