Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստանի» դիմումը

Դեկտեմբեր 22,2021 00:15

Դեկտեմբերի 21-ին դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։ Կուսակցությունը դատարան էր դիմել` Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու կազմում մանդատներ ունենալու իր իրավունքը պաշտպանելու նպատակով։

Ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստանին»   անցողիկ շեմը հաղթահարելու եւ Վանաձորի ավագանիում առնվազն 2 մանդատ ունենալու համար չբավարարեց 0,03 տոկոս։ Իսկ կուսակցության ներկայացուցիչները նշում էին, որ իրենց ստացած ձայներին ընդամենը 10 քվե էր պակասում ավագանու կազմում ընդգրկվելու համար։

Որից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաշվարկի պահանջով դիմեց նաեւ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողով։ Վերահաշվարկի արդյունքում, սակայն, փոփոխություն չեղավ։

Հիշեցնենք, որ ընտրությունների նախնական արդյունքներով ավագանիում 15 մանդատ կունենա «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, 9 մանդատ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ ՀԱՍԿ-ը եւ 2-ական մանդատ էլ` «Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Տաթեւիկ Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031