Հանդիսավոր արարողությամբ այսօր Կառլեն Մկրտչյանը ստանձնել է Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնը:
Երդմնակալության արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ԱԺ պատգամավորներ և պատվավոր այլ հյուրեր:
Ստանձնելով համայնքի ղեկավարի լիազորությունները՝ Կառլեն Մկրտչյանը երդվել է լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ծառայել համայնքի բարգավաճմանը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։
Արարատի մարզպետարան