Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին, հաղորդում են Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարությունից:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև տարբեր ոլորտում եղած բարեկամական հարաբերություններից, այդ թվում ռազմական գործակցությունից:
«Հույս են հայտնել, որ Վրաստանի պաշտպանության նախարարի այցը մեր երկիր կնպաստի հարաբերությունների ընդլայնմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ