Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ շնորհավորելով նրան ծննդյան տարեդարձի առիթով և նրա հետ քննարկելով մի շարք թեմաներ, այդ թվում Արցախի հարցը:
Ինչպես հաղորդվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ, նախագահները գոհունակություն են հայտնել իրավիճակի կայունացմանը, խաղաղ կյանքին վերադառնալուն, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ջանքերի կապակցությամբ:
Նշվում է, որ այդ հարցերում Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են և հետագայում էլ նախատեսում են գործել համահունչ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ