Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Հոկտեմբերին լրացել էր տիկին Ռիմայի 88-ամյակը։
Ռիմա Դեմիրճյանի առողջական վիճակը վերջերս վատացել էր, նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Առավոտ»-ը ցավակցում է Դեմիրճյանների ընտանիքին, մտերիմներին և հարազատներին։