Հռոմ, 21 դեկտեմբերի (Նովա գործակալություն) – «ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մամուլի հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ Ադրբեջանը վերադարձել է Հայաստանին տասը ռազմագերիների: Մենք արտահայտում ենք գոհունակություն. Եվրոպական միջնորդությամբ արձանագրվել են բարելավման կարևոր ազդակներ։ Լիահույս ենք, որ սա միայն սկիզբն է բոլոր կալանավորվածների ազատ արձակման, որոնք պահվում են ապօրինի կերպով, և որ խաղաղ բանակցությունները կշարունակվեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջնական լուծում տալու նպատակով»։
Այս մասին տեղեկանում ենք 26 իտալացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունից, որոնք դեկտեմբերի 10-ին բազմակուսակցական կոչ էին ստորագրել՝ ուղղված վարչապետ Մարիո Դրագիին՝ խնդրելով Արևելյան Գործընկերության շրջանակում Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար նախապայման դարձնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով կալանավորված ռազմագերիների և խաղաղ բնակիչների ազատ արձակումը։
Էնրիկո Այմի, Պաոլա Բինետի, Ստեֆանո Բորգեզի, Անդրեա Կանջինի, Մասիմիլիանո Կապիտանիո, Էմիլիո Կարելլի, Լաուրա Կավանդոլի, Ջուլիո Չենտեմերո, Յարի Կոլլա, Վիտո Կոմենչինի, Անդրեա Դել Մաստրո դելլե Վեդովե, Ռոբերտո Պաոլո Ֆերրերի, Պաոլո Ֆորմենտինի, Նիկոլո Ինվիդիա, Ալվիզե Մանիերո, Էլենա Մորելլի, Միկելե Նիտտի, Ջուզեպպինա Օկկիոներո, Անդրեա Օրսինի, Ալեսսանդրո Պագանո, Տուլիո Պատասինի, Ֆլավիա Պիկկոլի Նարդելլի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա, Մատտեո Սալվինի, Օրիետտա Վանին։