Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը տարին ամփոփելու առիթով հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Տաշքենդում ծանրամարտի աշխարհի առաջնության ընթացքում կայացած միջազգային կոնգրեսում հաստատվել է օլիմպիական հինգ քաշային կարգ՝ 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ եւ +102 կգ: Կապված այս փոփոխությունների հետ, պարոն Ալավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ 109 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը ստիպված է լինելու տեղափոխվել գերծանր քաշայինների խումբ, որովհետեւ իր քաշային կարգն այլեւս օլիմպիական չէ, իսկ մինչեւ 102 կգ քաշային կարգ իջնել պարզապես չի կարող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ