Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան շարունակում է փափուկ բարձ դնելու քաղաքականությունը, մի բարձ էլ դրել են Պռոշյանի դաչայում գտնվող անձնավորության գլխի տակ». Վահան Բաբայան

Դեկտեմբեր 21,2021 20:55

«Թուրքերը պատմականորեն ասել են՝ մենք չունենք ռուսական թնդանոթներ, գերմանական թրեր, բայց մենք ունենք շատ փափուկ բարձեր և դրանք կդնենք մեր թշնամիների գլխի տակ: Այդ քաղաքական կարգախոսն այսօր իրենք շարունակում են: Իմ կարծիքով՝ մի փափուկ բարձ էլ դրել են Պռոշյանի դաչայում գտնվող անձնավորության գլխի տակ»,-«Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Նա փաստեց՝ Թուրքիայի գլխավոր նախապայմանն է այն, որ Հայաստանը մեկընդմիշտ պետք է մոռանա Հայոց ցեղասպանության քաղաքականացման մասին, դա պիտի դիտի՝ որպես պատմական իրողություն, հայկական պահանջատիրությունը պետք է մոռացվի, բոլոր տեղերից հանվեն Արևմտյան Հայաստան բառերը, հայոց պատմության մեջ տեղի ունենա փոփոխություն, ներկայացվի այլ բան: Նա շարունակեց. «Այսինքն՝ Թուրքիան ուզում է վերանայել այդ ամենը և ազատվել 1915-ի բեռից, որին պարտավոր է առերեսվել: Ի վերջո, ՀՀ-ն իր անկախության շրջանում, իր գոյության երեսուն տարվա շրջանում ահռելի դիվանագիտական աշխատանք է տարել այդ հարցը աշխարհին ներկայացնելու, դատապարտելու համար: Եվ սա մի մեծ նվեր է Թուրքիային, Թուրքիան դրել է պահանջներ, քանի որ հաշվի է առնում,  որ հայ հասարակությունում կարող է մնացած լինեն մարդիկ, որոնք կպայքարեին այդ հարցի շուրջ և մարդկանց ոտքի կհանեն: Նրանց քաղաքականությունն է՝ ինչքան փափուկ բարձ դնեն, այնքան լավ կստացվի»:

Վահան Բաբայանը փաստեց՝ Թուրքիայի երկրորդ նախապայմանն է՝ Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում: Նա ասաց. «Ալիևն օրը 24 ժամ բարբաջում է, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի: Ձևակերպում է տալիս ամեն տեղ, դա անում է, որ աշխարհին ներկայացնի, որ շուտով կկնքվի հաշտության պայմանագիր, որով արդեն Արցախի հարցն այլևս լուծված է լինելու»:

Ամփոփելով խոսքը՝ Վահան Բաբայանը, հղում կատարելով պատմությանը, ասաց՝ ցանկացած բարդ իրավիճակից էլ հայերը ելքը գտել են ու նշեց. «Համոզված եմ`մենք չենք ընտրելու էժան պոմիդորը, կամ էլ ընտրելու ենք այնպես, որ կարողանանք համադրել մեր ազգային շահի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031