Թուրքիայի պետական TRThaber-ի լրատվական կայքը «Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց. հանդիպումը կարճ ժամանակում կիրականացվի» վերնագրով նյութ է հրապարակել:
Նշելով, որ երկու կողմերն էլ արդեն հայտարարել են հատուկ ներկայացուցիչների անունները՝ լրատվամիջոցը ներկայացրել է այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջիկա հանդիպումների ընթացքում:
Ըստ այդմ՝ առաջնային հարցերից մեկը, որին տրվելու է կարևորություն, Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական գործընթացի վերաակտիվացումն է:
Ուղղություններից մեկն էլ վերաբերում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների լուծմանը: Նշվում է, որ փորձ կարվի այդ ուղղություններով առաջընթաց գրանցել:
Կարդացեք նաև
Ըստ TRThaber՝ այդ ընթացքում (տրանսպորտային) հաղորդակցության հարցում կարվեն հստակ քայլեր։ Հաղորդակցությանը զուգահեռ կքննարկվեն տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև սահմանային անցակետերի (բացման) հարցը: