Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեցին 2021 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկները

Դեկտեմբեր 21,2021 18:55

Ավանդույթի համաձայն մարզաշխարհը տարին եզրափակվեց 10 լավագույն մարզիկների մրցույթի ամփոփումով, որին մասնակցեցին ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ ազգային հավաքականների գլխավոր մարզիչները:

Ֆեդերացիաները նախապես ներկայացրել էին մրցաշրջան 2021-ում աչքի ընկած իրենց  մարզիկների անունները, որոնցից նախարարությունն ընտրել էր 22-ին: Կանոնակարգում կատարված փոփոխությամբ, այս տարի լավագույն մարզիկ անվանակարգ չկար:

Ստացած ձայների հաշվարկից հետո ամենաշատ միավորներ վաստակած բոլոր տասը մարզիկներն էլ ճանաչվում էին հավասարապես լավագույն: Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը այբբենական կարգով հրապարակեց առավել շատ ձայներ ստացած տասը մարզիկների անունները:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ 2021» մրցույթի ցուցակում  տեղ զբաղեցրին.

Ալեքսանյան Արթուր՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Ամոյան Մալխաս՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Բաչկով Հովհաննես՝ բռնցքամարտ

Դանիելյան Էլինա՝ շախմատ

Դավթյան Արթուր՝ սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ՝ ծանրամարտ

Հարությունյան Արսեն՝ ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսյան Սիմոն՝ ծանրամարտ

Մինասյան Գոռ՝ ծանրամարտ

Չալոյան Դավիթ՝ բռնցքամարտ

Այս տարի անցկացվեց նաեւ «Մարզասերների համակրանք» անվանակարգով մրցույթը, որտեղ ամենից շատ ձայներ հավաքել էր հունահռոմեական ոճի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031