Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Երևանում տեղի է ունեցել արցախյան առաջին ազատամարտի մասնակից, գնդապետ Աղաբեկ Խաչատրյանի հիմնադրած «X զորամաս» թանգարանի պաշտոնապես բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Շուշիում անմահացած Իլյա Հակոբյանի քույրը՝ Հասմիկ Հակոբյանը:
Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան սպաներ, պետական այրեր, հասարակական և քաղաքական գործիչներ Հայաստանից և Արցախից, արցախյան առաջին ազատամարտի և 44-օրյա պատերազմի մասնակիցներ, պատանի երկրապահներ, մտավորականներ, հերոսների ծնողներ, հյուրեր և այլք:
Օրհնության խոսք է ասել ՀՀ ԶՈւ ավագ գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը:
Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ