Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Ամերիաբանկը բացեց «Մալաթիա» մասնաճյուղը. հաճախորդներին առաջարկվում են արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններ

Դեկտեմբեր 21,2021 17:28

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում հանդիսավոր պայմաններում բացվեց Ամերիաբանկի «Մալաթիա» մասնաճյուղը:

«Այս պահին Ամերիաբանկում գործարքների 10%-ից փոքր մասն է մասնաճյուղերում իրականացվում, բայց քանի որ հաճախորդների բազան անընդհատ ընդլայնվում է, միեւնույնն է՝ տարեկան 1-2 մասնաճյուղ բացելու անհրաժեշտություն ունենում ենք»,-մասնաճյուղի բացման արարողության ժամանակ ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ նշելով, որ Ամերիաբանկի ռազմավարության հիմնական շեշտադրումը սակայն, սպասարկման թվայնացված համակարգերի ուղիների վրա է եւ զարգացվում է ինտերնետի միջոցով հեռահար առցանց (օնլայն) սպասարկումը:

Արման Բարսեղյան

Արման Բարսեղյանը հայտնեց, որ մասնաճյուղերի ցանցն ընդլայնելու քաղաքականությունը շարունակելու են, եւ, տարեկան 1-2 մասնաճյուղ բացելով փորձելու են հանրապետության բնակիչների կարիքները հոգալ բոլոր այն վայրերում, որտեղ Ամերիաբանկն ունի թիրախային հաճախորդների կենտրոնացում: Նրա խոսքով՝ այս տարի բավականին մեծ տեմպերով ընդլայնվել են՝ բացելով 5 մասնաճյուղ՝ մեկը՝ Հրազդանում, 4-ը՝ Երեւանում:

Անդրանիկ Խաչատրյան

Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի եւ կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը հավելեց, որ «Մալաթիա» մասնաճյուղի բացումը մի փոքր ուշացած էր, քանի որ բանկի հաճախորդները մասնաճյուղի բացման հետ կապված ունեին մեծ ակնկալիքներ: Նրա խոսքով, «Մալաթիա» մասնաճյուղի բացման կապակցությամբ ունեն արշավ, որի շրջանակներում, արտոնյալ պայմաններով առաջարկում են մի շարք ծառայություններ ֆիզիկական, եւ իրավաբանական անձանց համար՝ ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչեւ 2022թ. մարտի 31- ը ներառյալ:

Այսպես՝ ֆիզիկական անձանց համար մասնաճյուղն առաջարկում է մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց 1 տարվա սպասարկման վճարի, վերջիններիս համար կբացվեն նաեւ անվճար հաշիվներ՝ ծառայությունների ողջ փաթեթով, կտրամադրվեն անվճար օնլայն ու մոբայլ բանկինգ ծառայություններ, ինչպես նաեւ կհատկացվեն VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճարով՝ 3000 դրամի փոխարեն:

Ըստ Անդրանիկ Խաչատրյանի, իրավաբանական անձանց համար առաջարկվում է բիզնես քարտ՝ առաջին տարին անվճար սպասարկմամբ, ինչպես նաեւ կազմակերպության երկու ղեկավարներին վճարային քարտ՝ առաջին տարին անվճար սպասարկմամբ եւ անվճար ինտերնետ եւ մոբայլ բանկինգ ծառայություններ:

Բանկի պատասխանատուները հայտնեցին, որ «Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թեˊ առցանց (օնլայն) եւ թեˊ օֆլայն եղանակով:

«Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչեւ ժամը 17:00-ը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031