Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած հաղորդումը՝ ARMBLOG-ում հրապարակված «Սիրանուշին բռնաբարել է, հետո իր անձնական զենքով սպանել, որից հետո Աղվանի վարորդը նրան թաղել է ցեմենտի մեջ, Աղվան Հովսեփյանի կատարած նոր հանցանքներն ի հայտ են գալիս, մանրամասներ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ: Հրապարակումն արդեն հեռացված է կայքից;
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: