Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը` դատավորին. «Աբսուրդն այն ճշգրիտ բառն է, որով նման իրավիճակները գնահատվում են»

Դեկտեմբեր 21,2021 16:30

«Դուք արդեն մի անգամ ձեր որոշմամբ սահմանափակել եք Արմեն Գեւորգյանի մեկնումը։ Համոզված եմ, որ սխալ որոշում էր, բայց այն ժամանակ պարոն Գեւորգյանի մանդատը հաստատված չէր Եվրախորհրդում։ Այսինքն, նա ներկայացված էր, բայց որոշում չկար»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանին ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր հետաձգել էր Արմեն Գեւորգյանին հունվարին կայանալիք ԵԽԽՎ նիստին մասնակցության թույլտվության մասին միջնորդության քննարկումը ։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն առարկել էր ու ասել. «Ձեր միջնորդության հիմքում դրված է մոտեցում, որ ըստ ՍԴ-ի՝ պատգամավորի գործունեությանն արտաքին միջամտությունն անթույլատրելի է։ Եթե դուք կարծում եք, թե ՍԴ որոշման համաձայն՝ դատական գործընթացն արտաքին միջամտություն է, ապա դա նշանակում է, որ պատգամավորն առհասարակ կարող է նիստին չներկայանալ, որովհետեւ աշխատասենյակում ինչ-որ օրենքի վրա մաքրագիր կամ սեւագիր է անում։ Չի կարելի ՍԴ որոշումն այդպես մեկնաբանել։ Կրկնում եմ՝ ՍԴ որոշումն Արմեն Գեւորգյանին չի վերաբերում»։

Նկատի ունենալով դատախազի այս խոսքերը` Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Հիմա իրավիճակն այլ է։ Ուղղակի ապշեցնում է նման մեկնաբանությունը։ Աբսուրդի են հասցնում ՍԴ որոշումը։ Անհեթեթ բաներ են ասվում։ Չպետք է աբսուրդի հասցնել»։

Դատավորը հորդորեց նման բնորոշումներ չանել։ Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը հավելեց. «Գիտեք, երբ ԵԽԽվ նիստին մասնակցելը զուգահեռվում է մաքրագիր անելու կամ գրասենյակում աշխատելու հետ, այլ բնութագիր չեմ կարող տալ։ Աբսուրդ բառն այն ճշգրիտ բառն է, որով նման իրավիճակները գնահատվում են։ Երկրի պարտավորությունն է ապահովել Արմեն Գեւորգյանի մասնակցությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031