Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն որպես կուսակցություն միակն է, որ ընդունելի է և′ Ռուսաստանի, և′ Եվրամիության, և′ Չինաստանի համար». Վահան Բաբայան

Դեկտեմբեր 21,2021 16:26

«Երրորդ նախագահը հստակ ուղերձներ հղեց, որոնք կարևոր էին արտաքին և ներքին լսարանի համար: ՀՀԿ-ն ցույց տվեց, որ այդքան հարվածներ ստանալով՝ այսօր ընդդիմադիր ամենաառանցքային ուժերից մեկն է»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀԿ համագումարին:

Ըստ Վահան Բաբայանի՝ Սերժ Սարգսյանը կրկին պայքար է սկսել, ինչն անում էր դեռևս ղարաբաղյան շարժման տարիներին Արցախի և ՀՀ-ի ազատության համար: «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահի համոզմամբ՝ ՀՀԿ-ն ինքնամաքրվել է: Այս առիթով նա մանրամասնեց. «Ես՝ որպես այլ կուսակցության ներկայացուցիչ՝ դիտելով այս իրադարձությունները կողքից և ունենալով տարբեր կարծիքներ տարբեր հարցերի շուրջ, այսօր կարող եմ գնահատել, որ ՀՀԿ-ն դարձել է մարտիկների, հայրենասերների, մինչև վերջ պայքար մղող քաղաքացիների մի կուռ կառույց: Դա երրորդ նախագահի շնորհիվ է, հակառակ դեպքում չեմ կարծում, որ հնարավոր լիներ փրկել այդ կառույցը»:

Վերլուծելով ՀՀԿ-ի համագումարից հետո արտաքին ուժերի արձագանքները՝ Վահան Բաբայանը վստահեցրեց. «ՀՀԿ-ն որպես կուսակցություն միակն է, որ ընդունելի է և′ Մոսկվայի, և′ Եվրամիության, և′ Չինաստանի համար: Արտաքին ուղերձները հենց այն մասին էին, որ դրսի ուժային կենտրոնները լուրջ են վերաբերվում ՀՀԿ-ին: Ով վաղը գա իշխանության, ուզած-չուզած պետք է օգտվի ՀՀԿ-ի թիմի կադրային ռեսուրսից: Այնտեղ հավաքված է ահռելի պոտենցիալ ունեցող երիտասարդ և փորձառու կադրային ռեզերվ, որն օդի ու ջրի նման ՀՀ-ին անհրաժեշտ է»:

Վահան Բաբայանը փաստեց՝ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ միևնույն է` ընտրում են նախկինի ու ներկայի միջև, իսկ արդյունքում ԱԺ մտան նախկին նախագահների դաշինքները: Այնուհետև նշեց. «Ինչքան էլ մարդիկ փախչեն ու վատաբանեն, փաստը մնում է փաստ, որ մինչև հեղափոխությունը ՀՀ-ն եղել է արժանապատիվ պետություն, որին ներկայացրել են արժանապատիվ ղեկավարներ, որոնք կարողացել են մեր շահն աշխարհում առաջ տանել: Ունեցել ենք անվտանգ ու ազատ Արցախ: Այն ժամանակ մարդիկ գիտեին, որ իրենց երկրի ղեկավարի հետ հաշվի են նստում աշխարհում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031