Ermenihaber. Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ, «Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցության ղեկավար Մուստաֆա Սարըգյուլն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ճգնաժամին և հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային։
Այդ մասին նա խոսել է կուսակցության հիմնադրման 1-ին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Թուրք հայտնի քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան այժմ ծանր տնտեսական իրավիճակում է և պարզ չէ, թե վաղն ինչ է սպասվում այդ երկրին։
Սարըգյուլը, դիմելով իշխանություններին, ասել է. «Որքան ցանկանում եք՝ բարձրացրեք նվազագույն աշխատավարձը, բայց քանի դեռ այդ ընթացքում չեք կարողանում կանխել արտարժույթի, վառելիքի և հումքի գնաճը, ապա ձեր կատարած երեկվա բարձրացումներն այսօր անօգուտ են»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործում կարևոր ազդեցություն է ունեցել իրենց կուսակցությունը։
«Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցությունն այն ուժն է, որը խաղաղություն կապահովի մեր բոլոր հարևանների հետ»,-ասել է Սարըգյուլը։