Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հնարավորություն տանք, որ «Հայաստան» խմբակցությունը ՔՊ ղեկավարության հետ գան կոնսենսուսի». Անդրանիկ Քոչարյանը կանչում է ՔՊ՝ խորհրդակցության

Դեկտեմբեր 21,2021 15:16

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգություն հարցերի հանձնաժողովի նիստում հերթական անգամ հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն էր: Երկրորդ նիստն է՝ «Հայաստան» խմբակցությունը չի գալիս նիստին ու նորից, կրկին, վերստին չի առաջադրում Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ համարելով, որ թեկնածուն անփոփոխ է ու բոլորովին էլ կարիք չկա անընդհատ նույն թեկնածուին առաջադրելու:

Այսօր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու չի առաջադրել, օրակարգը, ըստ էության չեն կարող սպասարկել. «Քանի որ նախորդ անգամ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել, «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջով դա անցել էր ՔՊ խմբակցությանը: Որպես բարի կամքի դրսեւորում, Դոնթի բանաձեւի դրույթների չշահարկման տիրույթ, կամ ոնց ուզում են հասկանան, ես հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է խորհրդակցություն իրականացնել ՔՊ խմբակցության ղեկավարության հետ, որովհետեւ մենք պատրաստ ենք նաեւ իրենց փոխարեն մեզ անցած տեղը իրենց թեկնածուի քննարկում կազմակերպել: Քանի որ այդպիսի առաջարկը մնաց առկախված, ես մեկ անգամ նորից հիշեցնում եմ, որ խմբակցությունը չի ներկայացրել, որպեսզի հնարավորություն տանք, որ «Հայաստան» խմբակցությունը ՔՊ ղեկավարության հետ գան կոնսենսուսի: Եթե դա չլինի, հաջորդ մեր արտահերթ նիստի ժամանակ ՔՊ-ն կներկայացնի մեր խմբակցությունից տեղակալի թեկնածու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Անդրանիկ Քոչարյանին որ տեսնեք, հարցրեք. եթե «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել, ապա հանձնաժողովի արտահերթ նիստն ի՞նչ օրակարգով էր հրավիրվել և ի՞նչ որոշման նախագիծ է դրվել օրակարգի հիմքում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից թեկնածու չառաջադրելու պարագայում հանձնաժողովի արտահերթ նիստ ՉԷՐ ԿԱՐՈՂ հրավիրվել՝ օրակարգի բացակայության և որոշման նախագծի բացակայության հիմքով:

Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031