Այսօր ամեն քայլափոխի կարելի է հանդիպել վճարային տերմինալների, որոնց միջոցով պարզ և արագ հնարավոր է մարել վարկային պարտավորությունները, համալրել հաշիվը կամ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց` խնայելով ժամանակը: Սակայն գիտատեխնիկական ձեռքբերումը բոլորը չէ, որ գնահատում ու արժևորում են:
Դեկտեմբերի 17–ին, լույսը դեռ չբացված, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում շրջիկ ծառայություն իրականացնող Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նկատել էին, որ դիմակավորված անձը լինգով կոտրում է վճարային տերմինալը։
Արագ մոտեցել էին ու բռնել՝ կանխելով գողությունը։
Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկված 29-ամյա տղամարդը Վանաձորի Բաղրամյան փողոցի բնակիչ է։
Քննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն