Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ պիտի պաշտպաներ, ոչ թե գերի ընկներ, որ գային ձեզ էլ բռնաբարեին…Պիտի գա եւ ասի՝ ի՞նչ ձեւով գերեվարվեց, որպեսզի գերի ընկնելը մեր մոտ չդառնա խասիաթ». Գագիկ Մելքոնյան

Դեկտեմբեր 21,2021 14:18

«Եթե Ալիեւն այդքան մտահոգ է, հումանիստ է, մտածում է՝ գերիներին մենք վերադարձրել ենք, ինքը մտածում է ապագայի մասին, թե ինչ կլինի, մենք մեր գերիներին որ վերադառնում են, արդեն գիտենք՝ ինչպես վարվենք: Քննություն է գնում, թե ինչ պայմաններում են իրենք գերեվարվել: Այդ պայմաններից ելնելով՝ արդեն գիտենք՝ ինչ պիտի անենք, ոնց ենք վերաբերվելու: Իսկ Ալիեւը, որ դառել է այդքան հումանիստ հա, մեր գերիների մասին մտածում է, ուրեմն իրենք չպիտի մեր գերիներին խոշտանգեն, որը իրենք կատարում են սրբորեն՝ արդեն մոտ 26-30 տարի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը:

Նա հայտարարեց. «Եթե մարդը գերեվարվել է, ինքը պիտի գա եւ ասի՝ ի՞նչ ձեւով գերեվարվեց, որպեսզի գերի ընկնելը մեր մոտ չդառնա խասիաթ: Թուրքը 200 մետրից գալիս է, մենք ձեռները բարձրացնում ենք, հանձնվում ենք: Ամեն ինչ իր կարգն ունի: Գերի՞ է ընկել՝ հասկացանք, հիմա ամեն ինչ էլ պատահում է մարդու հետ: Եկել է, բա չասի՞ իր հրամանատարը դավաճան է»:

Զարմանքին՝ այսինքն, զինվորնե՞րն են մեղավոր՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Ես զինվորի մասին չեմ խոսում, ես խոսում եմ՝ գերի հանձնված զինվորները կարան գան ասեն՝ իրենց հրամանատարի պատճառով է գերեվարվել, ինչ-որ մի բանի պատճառով է գերեվարվել»:

Դիտարկմանը, որ չկրակելու հրաման է եղել՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Ապրիս, բա մենք հիմա չիմանա՞նք՝ ով է հրաման տվել, որ չկրակեն»:

Լրագրողների հարցին՝ պարտադիր պետք է կալանավորվեի՞ն վերադառնալուց հետո՝ Մելքոնյանը պատասխանեց. «Մի րոպե, լսի մի դառեք դուք մի հատ մե՜ծ պաշտպան ու հերոս ու մնացածը… Բա գնացել էր՝ քեզ էր պաշտպանում այդ տղեն, քեզ պիտի պաշտպաներ, ոչ թե գերի ընկներ, որ գային ձեզ էլ բռնաբարեին»:

Երբ ասացին՝ ոնց պտտվում եք, էլի զինվորն է մեղավոր՝ Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Դու հայերեն երեւի լավ չես հասկանում, նորից եմ կրկնում՝ չհասկացողների համար: Զինվորը գերեվարվել է, պիտի գա հայրենիք, իրեն հարցնեն՝ ինչո՞ւ գերեվարվեցիր: Այդ մարդը պատասխանում է՝ իմ հրամանատարն է մեղավոր, կամ իմ գիտակցությունը կորցրել եմ, ինչ-որ մի բան, որ մենք հասկանանք, ժողովուրդը հասկանա»:

Հարցին՝ երկու ադրբեջանցի գերի էինք վերցրել, ինչո՞ւ այդքան արագ հանձնեցինք Ադրբեջանին,  չփոխանակեցինք՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «10 հոգի եկել են այստեղ, սրա փոխարեն երկու հոգի գնացել է, հավասա՞ր են պայմանները: Այդ նույն կառույցները ասում են՝ դուք էլ տվեք գերիներին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031