Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով:
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ամենուրեք ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, դեկտեմբերի 21-22-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-26-ը գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.40C (1963թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -11.30C (1971թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -0.30C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ