Անհայտ անձանց կողմից բացված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆեյսբուքյան կեղծ էջից հայտարարություն է տարածվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ քննարկման գործընթաց սկսելու մասին։
Մեկ անգամ եւս հարկ ենք համարում հիշեցնել, որ սակագների վերանայման գործառույթը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասության դաշտում է, սակագների փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունն էլ հասանելի է Հանձնաժողովի կայքում:
Հայաստանի էլեկտրական ցանցեր