Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2022թ․-ի պետական բյուջեի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու. շարունակվող սուտ խոստումներ, լավ ապրելու մարող հույս. Թադևոս Ավետիսյան

Դեկտեմբեր 21,2021 12:20

Ստորև բերված աղյուսակներից արձանագրենք մի քանի փաստեր (2021թ․-ի տվյալները բերված են այս պահի պաշտոնական վերջին հրապարակումներից)․

1Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ 25 տոկոսը։ 2020թ․-ի հունվարի 1-ից հետո նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17,1 տոկոսով։

22018թ․-ի, ինչպես նաև 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին անվանական աշխատավարձն աճել է ավելի պակաս տեմպերով, քան համապատասխանաբար արձանագրված սպառողական գները։ Այլ կերպ ասած՝ 2018թ․-ից հետո աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։

3 2018թ․-ից հետո սոցիալական նպաստի բազային և միջին չափերը չեն ավելացել, իսկ սպառողական գներն ու նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել են 15,5 տոկոսով։

42018թ․-ի համեմատ նվազագույն կենսաթոշակի չափն աճել է 3,9 տոկոսով՝ շուրջ չորս անգամ պակաս, քան սպառողական գների գումարային աճը։ Հիմնական կենսաթոշակի չափն աճել է 3 տոկոսային կետով պակաս՝ սպառողական գների գումարային աճից։

52021թ․-ին չեն ավելացել, 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։ Սակայն միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7 տոկոսից ավել աճ, իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսում է մինչև 5,5 տոկոս աճ։

6Շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելանալու նաև հաջորդ տարի։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակները կավելանան առաջին անհրաժեշտության ապրանքների կանխատեսվող գնաճի համեմատ պատիկներ անգամ պակաս չափերով՝ ընդամենը 2-3 հազար դրամով։

Այս փաստերն ակնհայտ վկայում են

  • 2021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները,
  • ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվելու են 2022թ․-ին,
  • 2022թ․-ի պետական բյուջեի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։

Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորների բազմաթիվ առաջարկներ, որոնք ուղղված էին 2022թ․-ի պետական բյուջեի նախագծի հակասոցիալական ընդգծված բնույթը մեղմելուն, այդպես էլ չընդունվեցին։ Փոխարենը՝ օրվա իշխանությունները հերթական անգամ տվեցին ականջահաճո, սակայն օրօրի բացահայտվող կեղծ խոստումներ։

Աղյուսակ 1

Ցուցանիշներ 2018թ․ 2019թ․ 2020թ․ 2021թ․
Նվազագույն ամսական աշխատավարձ (դրամ) 55000 55000 68000 68000
Բազային աշխատավարձ (դրամ) 66140 66140 66140 66140
Միջին անվանական աշխատավարձ (դրամ) 172727 182673 189716 198860
Սոցիալական նպաստ միջին չափ (դրամ) 31350 31350 31350 31350
Սոցիալական նպաստի բազային չափ (դրամ) 18000 18000 18000 18000
Նվազագույն կենսաթոշակի չափ (դրամ) 25500 26500 26500
Հիմնական կենսաթոշակի չափ (դրամ) 16000 16000 18000 18000
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեք (դրամ)՝ ըստ ՀՀ ԱՆ ցուցանիշների 61113 60229 60305 70551
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեք (դրամ)՝ ըստ ՀԲ մեթոդաբանության 49219 49594 49641 55660
Սպառողական գների ինդեքս՝ նախորդ տարվա համեմատ (%) 102.5 101.4 104․5 107.1

 Աղյուսակ 2

Սպառողական գների ինդեքս՝ 2018-2021թթ․ գումարային +115,5%
Սպառողական գների ինդեքս՝ 2020-2021թթ․ գումարային +111,6%


Թադևոս
ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031