Հարցազրույց Մասիսի վերընտրված քաղաքապետ, ՀՀԿ անդամ Դավիթ Համբարձումյանի հետ
– Դուք ինչպե՞ս եք գնահատում այն նախկին հանրապետականներին, որոնք 2018-ից հետո լքեցին ՀՀԿ–ն։
– Շատ վատ։ Չեմ ուզենա իրենց մասին կարծիք հայտնել կամ գնահատական տալ իրենց արածին, բայց կարծում եմ, որ դա լավ երեւույթ չէ։
– Մի մասը ճամբարափոխ եղավ, մի մասը թեքվեց–գնաց Քոչարյանի կողմը, մարդիկ էլ կան, որոնք վիրավորված են ՀՀԿ–ից, տեսնում էին կուսակցության սխալները ներկուսակցական մակարդակում, ու դա է եղել պատճառը, որ հեռացել են թիմից։
Կարդացեք նաև
– Ներկուսակցական սխալների մասին, եթե խոսեին 2018 թվականի դեպքերից առաջ, դա նորմալ է։ Բայց եթե էն ժամանակ իշխանության խաթր ձայն չեն հանել, հիմա խոսում են ներկուսակցական սխալների մասին, դա էլ, կարծում եմ, լուրջ չէ։
– Այս ընտրություններին Ձեր դեմ էլ ճնշումներ եղան, բավականին բարդ պրոցեսում ընտրվեցիք քաղաքապետ, հիմա հետընտրական ճնշումներ կա՞ն Ձեր նկատմամբ։
– Իմ պահով, անկեղծ կլինեմ, նման դեպքեր չկան՝ հետընտրական ճնշումներ, նման գործընթացներ․․․
– Իսկ ինչպե՞ս եք կարողանալու այս մթնոլորտում աշխատել գործադիր իշխանության հետ։
– Ես 2018-ից հետո էլ եմ աշխատել, մենք աշխատող մարդիկ ենք եւ խնդիր չունենք։ Մենք զուտ աշխատանքային հարաբերություններ ենք պահում։ Ե՛վ աշխատել ենք, ե՛ւ սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել։
– Այսինքն՝ կառավարության կողմից սուբվենցիաների, այլ ծրագրերի մասով որեւէ խնդիր չե՞ն հարուցել Ձեզ համար։
– Որեւէ խնդիր չենք ունեցել, անկեղծ եմ ասում՝ չենք ունեցել։
– Բայց իրենք շատ էին ուզում փոխել իշխանությունը Մասիսում, Ձեզնից ազատվելն իրենց համար մեծ հաղթանակ կլիներ։ Դուք կարծում եք՝ այսպես հանգիստ կհամակերպվե՞ն Ձեր հաղթանակի հետ, հատկապես, որ տեսնում ենք՝ Թալինում ինչ արեցին, Վանաձորում, Վարդենիսում ինչ են անում, մյուս տեղերում․․․
– Չեմ փորձի ժամանակից առաջ ընկնել, չգիտեմ։ Բայց ես, ամեն դեպքում, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ընտրված ղեկավարները մնան եւ աշխատեն իրենց տեղերում, եթե ժողովուրդն իրենցից գոհ է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: