Երեկ կայացել է Ապարան խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանիները նիստին չեն ներկայացել:
Հիշեցնենք, դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում «Կարեն Եղիազարյան» դաշինքը մոտ 70 տոկոս ձայն էր հավաքել:
Դաշինքի առաջին հորիզոնականը զբաղեցնող, գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանն այդպիսով, օրենքի ուժով վերընտրվեց Ապարան համայնքի ղեկավար:
Կարդացեք նաև
Ընտրությունների արդյունքում, «Կարեն Եղիազարյան» դաշինքը եւ համանուն խմբակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ 7 մանդատ:
Երեկվա նիստում տեղի է ունեցել Կարեն Եղիազարյանի երդման արարողությունը: Իր խոսքում Կարեն Եղիազարյանը շնորհավորել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանիներին՝ արդար ընտրություններում վաստակած քվեի համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ