Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաառաջին քայլը օգնություն հայցելու հոգեբանությունից ձերբազատվելն է. տնտեսագետը 10 առաջնային քայլեր է ընդգծում. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 21,2021 09:44

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական այլ իրավիճակ է, եւ մեզ բոլորովին այլ մարտահրավերներ են սպասվում՝ քաղաքականն, տնտեսական, անվտանգության, մշակույթի ու կրթության առումներով։ Եթե ուզում ենք ապրել ու հաղթելով ապրել, եթե ուզում ենք ունենալ արեւի տակ սեփական ձայնի իրավունքը, ապա պետք է ոտքի կանգնենք։ Իսկ ոտքի կանգնելու համար պետք է մեր ներսում, նաեւ երկրում ամրագրենք մեր մեծ նպատակը՝ բանավոր եւ գրավոր։ Մեծ նպատակներին հասնելու համար պետք է տնտեսապես ոտքի կանգնենք։ Ինչպե՞ս։

Տնտեսագետ Կարեն Ադոնցը, օրինակ, 10 առաջնային քայլերից է խոսում։ Եվ ամենաառաջին քայլը օգնություն հայցելու հոգեբանությունից ձերբազատվելն է, որովհետեւ օգնություն հայցելը «քանդել է մեր տունն ու մեր պետությունը»։ Օգնություն հայցելու հիվանդությունից պետք է ձերբազատվել, «որովհետեւ «այդ «հիվանդության» պատճառով մենք կորցրել ենք հարյուրապատիկ անգամներ առավել մեծ ներուժ, դեգրադացրել ենք ողջ պետական համակարգը, հասարակությանը զրկել ենք սեփական ուժերին ապավինելու՝ գլխավոր շարժիչ ուժից։ Սփյուռքը օգնություն չպետք է տա։ Սփյուռքը պետք է «տա» շուկաներ, ներդրումներ եւ մասնագետներ։ Եվրոպան օգնություն չպետք է տա։ Եվրոպան պետք է «տա» շուկաներ եւ ներդրումներ… Մենք ինչո՞ւ պիտի հայցենք օգնություն։ Մենք ինչ է՝ հաշմանդա՞մ ենք, անողնաշա՞ր ենք, տկա՞ր ենք, անընդունա՞կ ենք։ Ո՞րն է դրա հիմնավորումը։ Չկա դրան հիմնավորում»։

2-րդ առաջնային քայլը վերաբերում է արդյունաբերական եւ գյուղատնտեսական տարածքների հստակ քարտեզագրում իրականացնելուն, որովհետեւ առանց այդ տարածքների քարտեզագրման անհեռանկար է սկսել իրագործել որեւէ զարգացման ծրագիր՝ ունենալ ժամանակակից եւ փոխկապակցված արդյունաբերություն ու արդյունաբերական գյուղատնտեսություն։ «Այն վիճակը, որ կա այսօր Հայաստանում, հետեւանք է ապագայի տեսլականի իսպառ բացակայության։ Եթե մենք կանխատեսում ենք, որ բնակչության թիվը տարիներ անց լինելու է, ասենք՝ 5 մլն կամ 7 մլն, ինչը պարտադիր է մեր անվտանգության եւ կայուն զարգացման համար, ապա ինչպիսի՞ կառուցվածքով է այդ դեպքում բաշխված լինելու տնտեսությունը՝ ապահովելով բնակչության բարձր կենսամակարդակ»։ Ավելին, տնտեսագետը նշում է, որ Հայաստանի տնտեսության որոշակի մասը տեղաբաշխված պետք է լինի Հայաստանից դուրս՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված (բնապահպանական, տրանսպորտային եւ այլն)։ Հետեւաբար, շատ կարեւոր է, ի սկզբանե, հստակ պատկերացնել եւ պլանավորել մեր ներքին եւ արտաքին տարածքային հնարավորությունները։ Կանխելով այն դիտարկումը, որ դա տարիների աշխատանք է ենթադրում, Կ. Ադոնցը հավաստիացնում է. «Դա առավելագույնը 1 ամսվա գործ է»։

Եվ վերջին՝ 10-րդ քայլը համահայկական բաց բաժնետիրական ընկերության մասին օրենքի ընդունումն է, ընկերության հիմնադրումն ու գործունեության մեկնարկի կազմակերպումը։ Այս՝ տնտեսագետի խոսքերով՝ «բաժնետիրական համակարգը» արագ զարգացման գլխավոր «շարժիչ ուժն» է լինելու եւ լուծելու է մի շարք առանցքային խնդիրներ՝ տեխնոլոգիական առաջընթացի, ներդրումների արագ եւ արդյունավետ տեղաբաշխման, ենթակառուցվածքների զարգացման, համահայկական տնտեսական հնարավորությունների համախմբման, արտաքին շուկաներ արագ ներթափանցման եւ յուրացման, փոխառու միջոցների (արտաքին պարտքի), դեպի շահավետ ներդրումային ծրագրեր ուղղորդման եւ այլ ուղղություններով»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031