ՀՅԴ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՔՊ-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Անցած շաբաթ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշեց ձերբազատվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, ինչի արդյունքում երեք տարի Հայկին սրբացրած և Երևանի պատմության մեջ լավագույն քաղաքապետը համարող ավագանին անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին։ Ցանկանում ենք նշել, որ սա վարչապետի աթոռը զբաղեցնող բռնապետի հերթական քայլն է իրեն ամբողջովին ենթարկեցնելու Երևանի ավագանուն և կամակատար քաղաքապետ նշանակելու համար։ Ելնելով վերոնշյալից ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտարարում է.-
Կարդացեք նաև
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հաստատում է, որ Մարության Հայկի փոփոխությունը Հայաստանի կառավարության շենքում նստած բռնապետի հերթական քայլն է իրեն ամբողջովին չենթարկվող որևիցէ պաշտոնյային փոխելու, իրեն հլու հնազանդ կամակատար նշանակելով որևիցէ մեկին՝ անկախ այդ անձնավորության կարողություններից։ Գտնում ենք, որ Հայկին փոխարինելով Հրաչով, կամ որևիցէ մեկ ուրիշով բռնապետը հետապնդում է մեկ նպատակ իրեն ենթարկեցնել Երևանի ամբողջ վարչական ապարատը, որի միջոցով ցանկանում են ՔՊ-ացնել Երևանի քաղաքապետարանի վարչական ենթակայության տակ գործող դպրոցների և այլ հաստատությունների տնօրեններին, որի վերջնական նպատակն է նաև առաջիկա կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործումով ձայներ ապահովել ՔՊ թեկնածուի օգտին։ Ուստի փաստում ենք, որ Փաշինյան Նիկոլի այս որոշումը ոչ մի աղերս չունի Երևանի, երևանցիների հոգսերի և երևանցիների կամարտահայտության հետ։ Ակնհայտ է, որ Երևանի ավագանին այս պահին չի արտացոլում երևանցիների կամարտահայտությունը, շրջանառվող լուրերի համաձայն ավագանու որոշ անդամներ ենթարկվել են ճնշումների, որպեսզի իրենց համաձայնությունը տան անվստահություն հայտնելու համար, իսկ մի քանի անդամ արդեն վայր են դրել ավագանու իրենց մանդատները։
Ուստի գտնում ենք, որ Երևանի հաջորդ օրինական քաղաքապետ կարող է դառնալ միմիայն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում երևանցիների վստահության քվեն հավաքած քաղաքական ուժի ներկայացուցիչը։
ՀՅԴ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ