Վահե Հակոբյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, անդամներ Մխիթար Զաքարյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը:
Վահե Հակոբյանը կարեւորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:
Սեյեդ Մեհդի Ֆարշադան տեղեկացրել է, որ խորհրդարանում ունեցել են արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացումը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ապրանքաշրջանառության ծավալներին՝ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ այս պահին այն կազմում է 350 մլն դոլար: Նա հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի:
Նշվել է, որ 2022 թ-ին նախատեսվում է վերանորոգել Մեղրու մաքսակետն ու այն համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին:
Երկուստեք կարեւորվել է Մեղրու ազատ տնտեսական գոտու զարգացումը:
ՀՀ Ազգային ժողով