Դեկտեմբերի 19-ին Երկրապահ կամավորականների միության Գորիսի բաժանմունքում բացվեց փառքի անկյուն՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիներին (Գորիս, Տեղ, Տաթեւ համայնքներից)։
Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ (Սյունիքի ԵԿՄ նախագահ) Մելիքսեթ Պողոսյանը, փոխմարզպետ Կարո Ավանեսյանը (Սյունիքի ԵԿՄ փոխնախագահ), զոհվածների հարազատները, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանը։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց ու խոնարհումի խոսքեր հղեց անմահացած տղաների հարազատներին։
Միջոցառմանը գրական հուշ-ցերեկույթով հանդես եկան Գորիսի մշակույթի կենտրոնի փառքի սրահի սաները, որոնք պատվոգիր ստացան Սյունիքի ԵԿՄ-ից։ Պատվոգիր հանձնվեց Գորիսի ԵԿՄ նախագահ Հ․ Ասրյանին եւս։
Կարդացեք նաև
Ներկաներն այցելել են նաեւ Գորիսի զինվորական պանթեոն ու խնկարկել հերոսների հիշատակը։
Սյունիքի մարզպետարան