Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա զավեշտ է ինձ համար, ընդհանրապես ինձ չի հետաքրքրում, թե ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի». Զարուհի Նախշքարյան

Դեկտեմբեր 20,2021 22:02

«Այստեղ գտնվող անձանցից քչերը, հատկապես քրեական մասնագիտացմամբ իրավաբանները, դահլիճում գտնվողները կարծում եմ կորցրել են կապը իմ խախտման և այստեղ տեղի ունեցողի միջև: Ցանկանում եմ այդ կապը վերականգնել»,- դեկտեմբերի 20-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի ունեցած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով 3-րդ վարույթի հերթական նիստի ընթացքում հայտարարեց Զարուհի Նախշքարյանը:

Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն թեև որոշել էր մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, սակայն մեկ այլ գործով ԲԴԽ-ն բավարարել էր Արդարադատության նախարարության միջնորդությունը: Այսօր ԲԴԽ-ն քննեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործի հետ կապված Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը: Եթե Նախշքարյանին եւս մեկ նկատողություն հայտարարվի՝ նա կզրկվի դատավորի լիազորություններից: Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 29-ին, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն արգելել էր մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը, իսկ երբ լրագրող Թագուհի Ասլանյանը փորձել էր ներս մտնել՝ Սաֆարյանն ասել էր. «Ես կարո՞ղ եմ գալ նույնքան լկտի, ինչպես Դուք եւ ներխուժել Ձեր բնակարան»: Հայցադիմումի հիմքում հենց այս նախադասություններն են:

Դատական նիստի ընթացքում ԲԴԽ-ն միջնորդություն ներկայացրեց տրամադրել նիստի արձանագրությունը: Այս հիմքով նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15.00-ին:

Զարուհի Նախշքարյանն իր ելույթում հայտարարեց. «Հայցվոր կողմը, պատասխանողը չեն համարում, որ ես դատավարական խախտում եմ կատարել, ես նույնպես այդպես չեմ համարում, Վերաքննիչը նույնպես չի համարում, որ ես դատավարական խախտում եմ թույլ տվել: Այդ կերպ համարում է միայն միջնորդություն ներկայացրած անձ-նախարարը: Մենք հիմա հավաքվել ենք ԲԴԽ-ում և քննարկում ենք այս հարցը: Թողնենք, որ դա գնահատողական, հայեցողական է, թողնենք, որ դատավորը միայն ինքը կարող է մեկնաբանել օրենքը, թողնենք, որ հայցվորը և պատասխանողն իրավունք ունեին իրացնել իրենց իրավունքը և առաջարկել փոփոխել ապացուցման պարտականությունը, վերանայել այն, որը չեն արել: Մենք իսկապես հիմա փորձում ենք լուրջ իրավաբանություն իրականացնել այս հարցի շուրջ: Սա զավեշտ է ինձ համար, ընդհանրապես ինձ չի հետաքրքրում, թե ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի, պատրաստ եմ ամեն ելքի, ուզում եմ, որ այնպիսի որոշում կայացնի ԲԴԽ-ն, որը չի անդրադառնա մեր դատական ողջ համակարգի վրա, որը հնարավորություն չի տա այսպիսի խայտառակ դատավարությունների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031