Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքում փոքր ձեռնարկատիրությունների ստեղծման ծրագիր է մեկնարկել

Դեկտեմբեր 20,2021 21:45

«Վերելք» Սյունիք ծրագիր

 

«Վերելք» Սյունիքը ընդունակությունների, կապիտալի եւ կարողությունների հիբրիդային ձեռներեցության ծրագիր է, որը նախաձեռնել և կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Բիւրոյի Երիտասարդական Գրասենյակը Revolve Consulting-ի հետ, ՀՅԴ ՀԵՄ-ի ջանքերով:

«Վերելք» Սյունիք ծրագիրը մեկնարկել է սույն թվականի հոկտեմբերի 12-ին։ Այն հիմնված է «Վերելք» Արցախի փորձի վրա և նպատակ է հետապնդում Սյունիքում ձեռներեցությամբ հետաքրքրված երիտասարդներին տրամադրել գիտելիք և սկզբնական ներդրում, որպեսզի երիտասարդներն իրականություն դարձնեն իրենց բիզնես մտքերը և գործնական ներդրում ունենան իրենց համայնքների զարգացման և բարգավաճման գործում։

Ծրագիրն արդեն ավարտել է իր առաջին փուլը, որին մասնակցել են 35 երիտասարդներ՝ Սյունիքի տարբեր բնակավայրերից։ Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում մասնակցել են հետևյալ թեմաներով դասընթացների, որոնք անց են կանցվել ոլորտի առաջատար մասնագետների կողմից

  • Գաղափարի հղացում
  • Շուկայավարում
  • Ֆինանսների պլանավորում
  • Ռազմավարական կառավարում
  • Հանրային խոսք
  • Բիզնես գաղափարի ներկայացում

Դասընթացների արդյունքում մասնակիցները մշակել և կատարալագործել են սեփական գաղափարները։ Դասընթացները հաջողությամբ ավարտած 12 երիտասարդներ (9 ծրագիր) արդեն ընտրվել են և կմասնակցեն «Վերելք» Սյունիք ծրագրի երկրորդ փուլին՝ Բիզնես ճամբարին, որը տեղի կունենա 2022 թ․ հունվարի 12-16 Կապանում։ Բիզնես ճամբարի ընթացքում արդեն իսկ ընտրված 12 մասնակիցները եռօրյա խտացված աշխատանքներից հետո, պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը Վերելք Սյունիք ծրագրի ժյուրիի անդամներին։

Բիզնես ճամբարի ավարտին հաղթող նախագծերը կմտնեն մոնիտորինգի փուլ, որը կուղեկցի ձգտող ձեռներեցներին համապատասխան խորհրդատվությամբ եւ սկզբնական ներդրումով:

Վերելք ծրագրի առաքելությունն է՝ երիտասարդության գիտելիքների պաշարի հզորացումը, թիկունք կանգնել եւ խրախուսել՝ սեփական միտքերը եւ գաղափարները իրականություն դարձնելու համար, ծառայելով իրենց համայնքին եւ շրջապատին: Իսկ ներազգային գետնի վրայ, կարեվոր միջոց է հանդիսանում պայքարելու Արցախում եւ Սյունիքում պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական եւ դեմոգրաֆիկ մարտահրավերները դիմագրավելու նպատակով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031