«Մեծ սաղավարտի» 23-ակի տիրակալ, 41-ամյա Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ բաց է թողնելու 2022 թվականի հունվարի 17-ից 30-ը կայանալիք Ավստրալիայի բաց առաջնությունը: Ամերիկացի թենիսիստուհին վնասվածքի պատճառով մրցումների չի մասնակցում դեռ հունիս ամսից եւ այժմ էլ շարունակում վերականգնվել: «Չնայած այսպիսի որոշումները միշտ էլ հեշտ չեն կայացվում, սակայն ներկայումս այն ֆիզիկական վիճակում չեմ մրցելու համար: Մելբուռնը իմ ամենասիրելի քաղաքներից է եւ ես կկարոտեմ նրան ու ավստրալացի մարզասերներին»,- հայտարարել է Ուիլյամսը:
Իսկ ահա Նովակ Ջոկովիչն արդեն հայտավորվել է, թեեւ սերբ թենիսիստը դեռ չի գաղտնազերծել, թե ինքը պատվաստվե՞լ է, արդյոք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ