Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում միջազգային մրցումներ ավելի շատ պետք է կազմակերպենք». Հովհաննես Հովսեփյան

Դեկտեմբեր 20,2021 18:12

Հիմնական կազմի անդամների մեծ մասի բացակայությամբ՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթող ճանաչվեց առաջին անգամ չորս երկրների՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ուկրաինայի մասնակցությամբ Երեւանում կազմակերպված թիմային մրցաշարում:

Մեր տղաները առավելության հասան բոլոր մրցակիցների նկատմամբ:

Մրցաշարի ավարտին Aravot.am-ը ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանից հետաքրքրվեց, թե արդարացա՞ն արդյոք սպասելիքները եւ հնարավո՞ր է, որ այս ձեւաչափով մրցաշարը դառնա ավանդական:

«Մրցաշարը դրական ազդեցություն կունենա մեր բռնցքամարտիկների վրա: Այս ձեւաչափը արդարացնում է իրեն, քանի որ տղաներին թույլ է տալիս լրացնել փորձի պակասը: Հետագայի համար մարզիչների հետ դեռ կխորհրդակցենք, կիմանանք նրանց կարծիքը: Վստահ եմ, որ կլինեն նոր առաջարկներ: Բայց որ Հայաստանի Հանրապետությունում միջազգային մրցումներ ավելի շատ պետք է կազմակերպվեն, միանշանակ է: Եվ ես այդ մասին միշտ ասել եմ»,-պատասխանեց նա:

ՀԲՖ նախագահը նաեւ մրցավարներին վերաբերող փակագծեր բացեց: «Հիմա անուններ չեմ հնչեցնի, սակայն այս մրցաշարում աշխատած մեր երկու մրցավարների առաջարկելու եմ նախապատրաստվել եւ որակավորումը բարձրացնելու համար հանձնել միջազգային կարգի առաջին աստղի քննություններ»,- ասաց Հովհաննես Հովսեփյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031