Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողված գործընկերություն՝ նաև ճգնաժամային կառավարման պայմաններում

Դեկտեմբեր 20,2021 18:04

Արդեն 14 տարի, աուտիզմ ունեցող երեխաներին օգտակար լինելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Երեխաների զարգացման միջազգային կենտրոնին (ԵԶՄԿ): Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվող՝ Վիվա-ՄՏՍ-ի ծրագրերը, գործընկեր կազմակերպությանը թույլ են տալիս առավել արդյունավետ իրականացնել կենտրոնի առաքելությունը. աուտիզմ ունեցող երեխաներին ապահովել նորագույն արդյունավետ թերապևտիկ ծառայություններով, ուսումնական լավ պայմաններով, զարգացնել երեխաների ինքնուրույնությունն ու բարելավել նրանց և ընտանիքների կյանքի որակը:

Կարևոր համարելով հասարակության այս խմբի հաղորդակցության խնդիրը՝ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է  կենտրոն հաճախող երեխաների հիմնական աջակիցը: 2007-2021թթ տարիների համագործակցության ընթացքում, ընկերությունը հատկացրել է ավելի  քան 189 մլն դրամ՝ կիրառական վարքային վերլուծության սկզբունքների սահմաններում՝ աուտիզմ ունեցող երեխաներին հատուկ վերականգնողական թերապիա տրամադրելու համար:

Երեխաների զարգացման միջազգային կենտրոնն՝ իր գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ, 2010 թվականից ներառական կրթական մոդել է ներդրել Մորգենթաուի անվան №126 հիմնական ներառական դպրոցում:

2020 թվականի մարտի ամսից, COVID-19 համավարակի պատճառով, ԵԶՄԿ-ն անցել է հեռավար աշխատանքի: Վիվա-ՄՏՍ-ի աջակցության արդյունքում, արտակարգ պայմաններում՝ կենտրոնին հաջողվել է վերակազմակերպել գործունեությունն ու իրականացնել չափազանց բարդ և անհավանական աշխատանք: Պահանջվել են մեծ ջանքեր՝ մասնագետների անմիջական վերահսկողությամբ ծնողներին խորհրդատվությամբ ապահովելու, տեսազանգերով նրանց ուղղորդելու և յուրաքանչյուր երեխայի վարքագծում արդյունք ստանալու համար:

Հեռավար հարթակում, հնարավորության սահմաններում, իրականացվել են երեխաների վարքի առցանց դիտարկումներ, տրվել են անհատական ցուցումներ: Իրականացվել են թե՛ մասնագետների, թե՛ ծնողների վերապատրաստման դասընթացներ:

«Խնդիրը, որը դրված է այս կենտրոնի մասնագետների առջև՝ բարդ է և պատասխանատու: Համավարակը մեծ մարտահրավեր հաղթահարելու նշաձող սահմանեց բոլորիս համար: Հեռավար աշխատանքի առանձնահատկությունները նոր հմտություններ էին պահանջում, և դժվար էր պատկերացնել, թե նեղ մասնագետն ինչպես է անմիջական օգնություն ցույց տալու կենտրոնի երեխաներին՝ առանց անմիջական կամ գործիքային միջամտության: Բայց մենք հավատացինք տարիների մեր գործընկերներին և մնացինք նրանց կողքին: Ուրախ եմ արձանագրել, որ դա տվել է իր արդյունքը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2020 թվականի ընթացքում ծրագրում ընդգրկվել է 82 երեխա, որից 20-ը՝ տանն իրականացվող՝ վաղ միջամտության ծրագրում: Մյուսների հետ աշխատանքներ են տարվել կենտրոնում և ներառական կրթության շրջանակում: Երեխաներից 14-ը եղել են Արցախից: Ընթացիկ տարում ծրագրում ընդգրկվել է 55 երեխա:

Աուտիզմն առողջության գլոբալ ճգնաժամ է, որը չի ճանաչում սահմաններ. այն չի ճանաչում ազգություն, էթնիկական կամ սոցիալական կարգավիճակ: Վաղուց ժամանակն է, որ աշխարհը սկսի ճանաչել այս խնդիրը և գործել թե՛ միջազգայնորեն և թե՛ հասցեական մակարդակներում՝ այս խնդրի հետ անմիջապես առնչվող այդ անձանց և ընտանիքների կենսակերպը բարելավելու համար:

Այսօր աուտիզմը ճանաչվել է որպես համընդհանուր զարգացման խանգարում, որն ախտահարում է երեխաներին:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031