Աշխարհի ուժեղագույն շախմատիստները 2021 թվականը թերեւս կեզրափակեն դեկտեմբերի 25-ից 31-ը Լեհաստանի մայրաքաղաքում կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններով, որի պաշտոնական կայքը ամեն օր մասնակցության հայտ ներկայացրած նոր շախմատիստների անուններ է հրապարակում:
Հայաստանից Վարշավայում իրենց մասնակցությունը հաստատել են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, ինչպես նաեւ Սուսաննա Գաբոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ