ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի փողոցային հատվածում տղամարդու դի հայտնաբերելու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Հավելենք, որ հիշյալ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ահազանգ է ստացվել 2021թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 16։25-ին և անմիջապես դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը հիշյալ հասցեի բնակիչ է՝ ծնված 1939թ., ով իրեն ցած է նետել։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ քննչական կոմիտե