Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր զինվորներն իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենակիցներին, մեր բնակավայրերն ու մեր անվտանգությունը». Արման Թաթոյան

Դեկտեմբեր 20,2021 16:17

«Այսօր կարեւոր միջոցառում ունենք իրականացնելու, խոսքը վերաբերում է հերոսական սխրանքներ իրագործած զինվորների, մեր հայրենակիցների հիշատակը վառ պահելուն, նրանց անուրանալի դերը` մեր ժողովրդի անվտանգության, մեր արժանապատվության, իրավունքները պաշտպանելու հարցում անհատական պատմություններով ընդգծելուն»,- 44-օրյա պատերազմում անմահացած Գեւորգ Արշակյանի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը;

Նրա ձեւակերպմամբ, հատկապես վերջին պատերազմն ուղեկցվել է աղետաբեր հետեւանքներով, Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցանքներով, որոնք կատարվել են թե զինծառայողների, թե քաղաքացիական խաղաղ բնակիչների նկատմամբ՝ նաեւ ավերելով խաղաղ բնակավայրերը:

«Ողջ ընթացքում մեր զինվորներն իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենակիցներին, մեր խաղաղ բնակավայրերն ու մեր անվտանգությունը: Մենք պետք է անընդհատ մեծարենք եւ արժեւորենք մեր հերոսներին; Այս միջոցառումը նվիրված է հատկապես Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր Գեւորգ Արշակյանի հիշատակին եւ նրա անվան մրցանակաբաշխությանը»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանը:

RA Human Rights Defender Arman Tatoyan, Gevorg Arshakyan’s mother Naira Hovsepyan and human rights activist Siranush Sahakyan handed awards after the hero in three nominations

Հավելեց, որ մրցանակաբաշխության գաղափարը քննարկել են իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի եւ Գեւորգ Արշակյանի մայրիկի՝ Նաիրա Հովսեփյանի հետ եւ որոշել երեք անվանակարգերում մրցանակներ հանձնել մեր այն հայրենակիցներին, որոնք պատերազմի ընթացքում օր ու գիշեր չխնայելով իրենց՝ աշխատել են, լուսաբանումներ արել, իրավական եւ բժշկական օգնություն ցուցաբերել: Նա ընդգծեց նաեւ Սիրանուշ Սահակյանի դերը՝ գերիների իրավունքների պաշտպանության եւ առհասարակ պատերազմական հանցանքներն ամրագրելու հարցում:

An event dedicated to the memory of Gevorg Arshakyan who died in the 44-day war took place at ‘Imperium Plaza’ business center in Yerevan, Armenia

Տիկին Սահակյանը նշեց, որ անչափ կարևորել են լրագրողների, բժիշկների, իրավաբանների դերը պատերազմի ու հետպատերազմյան ժամանակաշրջանում, ցանկացել, որ հերոսություն իրականացրած տղաների անունը վառ մնա, ու հետագա սերունդներն էլ դաստիարակվեն նրանց օրինակով եւ լինեն նույնքան հայրենասեր ու քաջ, որքան անմահացած տղաները։ Նրա խոսքով, նման մի խորհրդանիշ է Գևորգ Արշակյանի կերպարը, որի անունն էլ կրում է մրցանակը:

RA Human Rights Defender Arman Tatoyan, Gevorg Arshakyan’s mother Naira Hovsepyan and human rights activist Siranush Sahakyan handed awards after the hero in three nominations

Այսպիսով, 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ մարդասիրական նվիրումի համար պատվոգրեր հանձնվեցին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի բժիշկներ Հասմիկ Դավթյանին, Լուսինե Պողոսյանին, Գոհար Բաղդասարյանին, ռազմական բժիշկ Արմեն Հարությունյանին եւ «Հետքին»՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հետաքննությունների և մարդու իրավունքների խնդիրները հետեւողականորեն բարձրաձայնելու և լուսաբանելու համար։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031