ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 21-23-ին կլինի Հայաստանում՝ հանդիպելու երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ և քննարկվելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող իրավիճակը:
Նախատեսվում է, որ այցի ընթացքում Զասը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի սեպտեմբերյան (2021) որոշումների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագրի նախագիծը:
Նշվում է, որ Զասը բանակցություններ կվարի նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ